Մարդասպանները «պատվերը» այլ մարդասպանների են հանձնարարել ու միասին բռնվել

Մարդասպանները «պատվերը» այլ մարդասպանների են հանձնարարել ու միասին բռնվել

Չինաստանի Գուանսի-Չժուանսի ինքնավար շրջանում դատապարտել են գործարարին, ով պատվիրել էր իր մրցակցի սպանությունը հինգ մարդասպանների, որոնք հերթով մեկը մյուսին էին փոխանցել «պատվերը» եւ ի վերջո բոլորով միասին բռնվել։ Այս մասին հայտնում է Sina լրատվական գործակալությունը։ Ըստ հրապարակման, 2013 թվականին գործարարը վճարել է մարդասպանին, վճարելով նրան երկու միլիոն յուան, ու պատվիրելով սպանել իր մրցակցին։ Մարդասպանը սակայն չի կատարել «պատվերը» եւ այն փոխանցել է մեկ այլ մարդասպանի ու այսպես շղթայական՝ մինչեւ հինգերորդը, ում արդեն բաժին է հասել հարյուր հազար յուան։ Վերջինս չի ուզել սպանել այդքան քիչ գումարով, ու դիմել է հենց զոհին, հայտնելով «պատվերի» մասին։ Նա առաջարկել է բեմականացնել սպանությունը։ Թիրախավորված գործարարը համաձայնել է, ու սեփական մահվան բեմականացումից հետո գաղտնի հեռացել է Շանհայ։ Որոշ ժամանակ անց վերադարձել է ու դիմել ոստիկանություն։ Իրավապահները սկզբում չեն հավատացել այդ պատմությանը, սակայն աստիճանաբար քննությունը պարզել է ողջ պատկերը եւ բացահայտել գործն ամբողջությամբ։