Աստղագուշակ` ապրիլի 16-ի համար

Աստղագուշակ` ապրիլի 16-ի համար
**Խոյ**. Անիմաստ գործերի վրա մի վատնեք ձեր ուժն ու եռանդը: Զբաղվեք ավելի կարեւոր գործերով, ժամանակավորապես հետաձգելով երկրորդական բոլոր հարցերը: Պահպանեցեք լավ հարաբերություններ գործընկերների հետ: Ձեր աշխատասիրությունից է կախված նաեւ այսօրվա հաջողությունները:



**Ցուլ**. Չափազանց շատ պարտականություններ այսօր մի վերցրեք ձեր ուսերին: Եթե այսօր ինչ որ բան չստացվի ձեր մոտ, ապա մի մտահոգվեք, քանի որ դեռ լավ ժամանակներ կգան ձեր կյանքում:Օրը հարմար է հանգստի համար: Երեկոյան խուսափեք անծանոթ մարդկանցից:



**Երկվորյակ**.  Հարմար ժամանակ է  գործնական հանդիպումների եւ բանակցությունների համար: Հնարավոր են նաեւ նոր ծանոթություններ: Եթե կա հնարավորություն, ապա երեկոյան այցելեք մշակութային միջոցառումների: Խուսափեք շահումով ցանկացած խաղատեսակից:



**Խեցգետին**. Էներգիայի մեծ ներհոսք կզգաք եւ կկարողանաք կատարել այսօրվա համար նախատեսված բոլոր գործերը: Ժամանակը անիմաստ մի վատնեք: Հիմնական ուշադրությունը կենտրոնացրեք տան եւ ընտանիքի վրա: Հարմար ժամանակ է հանգիստ շփման համար:



**Առյուծ**. Հարմար օր է ընթացիկ հարցարերը առանց իրարանցման կարգավորելու համար: Ստացված տեղեկություններին վերաբերվեք ծայրահեղ զգուշավորությամբ: Հարմար ժամանակ է խոշոր գնումներ կատարելու համար:



**Կույս**. Այսօր կարող է կարեւոր հարցեր ստիպված լինեք կարգավորել, ընդ որում` ոչ միայն ձեր, այլ նաեւ այլոց: Հարմար ժամանակ է խզված հարաբերությունների վերականգնման համար: Այսօր նաեւ կունենաք առողջական խնդիր եւ հնարավոր է դիմեք հիվանդանոց:



**Կշեռք**. Եթե ձեր առաջ ունեք հստակ նպատակներ, ապա մի վարանեք նախաձեռնողականությունը վերցնել ձեր ձեռքն ու ընթանալ առաջ: Կարող եք կահույքի առանձին մասեր ձեռք բերել, լուծել կենցաղային խնդիրներ: Հարմար օր է կազդուրիչ պրոցեդուրաների այցելելը:



**Կարիճ**. Հարազատներն ու բարեկամները կզգան ձեր ուշադրության կարիքը: Եթե անտեսեք, ապա նրանք այն կարծիքը կունենան, թե հեռացել եք նրանցից: Աշխատավայրում հնարավորություն կունենաք նոր մասնագիտական հմտություններ ցույց տալու, ինչը ձեր առաջ նոր հորիզոններ կարող են բացել:



**Աղեղնավոր**. Ձեր առաջ կոնկրետ նպատակներ դրեք եւ ընթացեք դեպի դրանց կատարումը: Խուսափեք հապճեպ որոշումներից: Եթե հարկ լինի, նաեւ մտածելու ժամանակ խնդրեք: Միայն այն ժամանակ, երբ շուրջբոլորի իրարանցումը դադարի, կկարողանաք կենտրոնանալ եւ հասկանալ, թե ինչպես պետք է գործել:



**Այծեղջյուր**. Օրը հարմար է հանգստի համար: Եթե ունեք հնարավորություն, ապա կարող եք կարճատեւ կազդուրիչ ուղեւորությունների մեկնել: Շուտով նոր նախագծեր կունենաք, որոնց իրականացման համար ուժեր կպահանջվեն: Հնարավոր է կարեւոր հանդիպումներ հին ընկերների հետ: Ֆիզիկական ծանրաբեռնվածությունից խուսափեք:



**Ջրհոս**. Օրվա առաջին կեսը հարմար է նոր գործեր նախագծելու համար: Դուք բավականին հեշտությամբ կկարողանաք լեզու գտնել ամենատարբեր ոլորտներում աշխատող մարդկանց հետ: Ընտանիքում օրը կանցնի բնականոն հունով, առանց լուրջ ցնցումների:



**Ձկներ**. Նախաձեռնողականություն հանդես բերեք եւ մի վախեցեք կարեւոր որոշումներ կայացնելուց: Հարմար ժամանակ է նոր գիտելիքների ստացման, ինֆորմացիա որոնելու, հանդիպումների համար: Հնարավոր է ստացվի այնպես, որ չնախատեսված ծախսեր ունենաք: