Սարսափելի դեպք Արարատում. երկու երեխայի դի է հայտնաբերվել

Սարսափելի դեպք Արարատում. երկու երեխայի դի է հայտնաբերվել
Մեր տեղեկություններով՝ երեկ երեկոյան ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզի Ազատավան համայնքում: Գյուղում գտնվող խոզաբուծարանում 8 եւ 10 տարեկան երկու երեխայի դի է հայտնաբերվել: Կապ հաստատեցինք Ազատավանի գյուղապետ Պետիկ Ղազարյանի հետ՝ պարզելու իրողությունը:



«Երեխաները գյուղի բնակիչ չէին: Այդ ֆերման պատկանում է երևանցիներին, վարձակալել են նորից երևանցիները: Մահացած երեխաներից մեկը վարձակալողի քրոջ թոռն էր, մյուսը՝ այդտեղի աշխատողի: Այդտեղ կոմբիկերի 50կգ-ոց պարկեր են եղել շարած, կատուն մտել է այնտեղ, երեխաները գնացել են ետևից, խաղ են արել հետը, թե՞ ինչպես, պարկերը շրջվել են երեխաների վրա»,-hraparak.am-ին պատմեց համայնքապետը: Ավելացնենք, որ դեպքով զբաղվում է ոստիկանության Արտաշատի բաժինը:



**Արևիկ Հակոբյան**