Պուտինն ու Էրդողանը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը

Պուտինն ու Էրդողանը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ունեցած հեռախոսազրույցում քննարկել է Սիրիայում տիրող իրավիճակը:



Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:



Երկու նախագահները հայտարարել են, որ պետք է վճռական քայլեր ձեռնարկել Սիրիայում լարվածությունը թուլացնելու եւ ստեղծված իրավիճակից քաղաքական ելքեր գտնելու համար: Պուտինը քննադատել է Սիրիայում իրականացված վերջին հրթիռային հարձակումը՝ ԱՄՆ, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի կողմից: