Ազատվել են «Կոշ» ՔԿՀ պետի տեղակալները

Ազատվել են «Կոշ» ՔԿՀ պետի տեղակալները

Քիչ առաջ տեղեկացանք, որ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում կադրային ջարդ է իրականացվում։ Աշխատանքից ազատվում են հիմնարկի բազմաթիվ աշխատակիցներ։ Լուրը ճշտելու համար դիմեցինք Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության մամուլի խոսնակ Նոնա Նավիկյանին։ Նա հայտնեց, որ աշխատանքից ազատվել են «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալները։ «Հիմնարկի պետի տեղակալները երեքն են։ Նրանցից մեկը՝ Մանուկ Պողոսյանը պետի ժամանակավոր պաշտոնակատար է։ Մյուս երկու տեղակալները արդեն փոխվել են։ Նոր տեղակալներն են Վարդան Նազարյանը և Կարեն Առաքելյանը։ Երկուսն էլ համակարգից են»,- ասաց խոսնակը։

Նոնա Նավիկյանը չբացառեց, որ կադրային փոփթոխությունը կապված էր «Կոշ» քրեակատարողական հիմնարկի նախկին պետ Լյովա Բաղդասարյանի կալանավորման հետ։ Հիշեցնենք, նա մեղադրվում է կաշառք ստանալու համար։ Ըստ ԱԱԾ-ի, Բաղդասարյանի  հետ կան ևս երկու կալանավորված անձինք։