«Հրապարակ».Զինկոմիսարիատների թվի կրճատում, խոշորացում

«Հրապարակ».Զինկոմիսարիատների թվի կրճատում, խոշորացում
Պաշտպանության նախարարությունն արդեն գործողության մեջ է դրել զինկոմիսարիատների բարեփոխումների հայեցակարգը, որը, ինչպես պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն էր ներկայացնում, ենթադրում է զինկոմիսարիատների թվի կրճատում, խոշորացում։ Երեկ տեղեկացանք, որ Մասիսի զինկոմիսարիատն արդեն լուծարվել է եւ մոտ օրերս կմիանա Արտաշատի զինկոմիսարիատին։ Զինկոմ Գագիկ Մանուկյանը մեզ մանրամասներ չհայտնեց, ասաց միայն, որ խոշորացման, բարեփոխման ծրագիր է իրականացվում, իսկ ինքն արդեն թոշակի է գնացել եւ այլեւս ծառայություն չի իրականացնելու։



Նշենք, որ «Պաշտպանության մասին» նոր օրենքով՝ զինկոմիսարիատների կառավարումը ԶՈՒ գլխավոր շտաբից փոխանցվում է ՊՆ-ին: