Կողոպուտի դեպքեր են բացահայտվել. կողոպտվածներից մեկը 7-ամյա երեխա է. ֆոտո

Կողոպուտի դեպքեր են բացահայտվել. կողոպտվածներից մեկը 7-ամյա  երեխա է. ֆոտո
Ապրիլի 12-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ գլխավոր վարչության և Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները հայտնաբերել և ոստիկանություն բերման են ենթարկել Աշտարակի բնակիչ, 18-ամյա Սարգիս Քոչարյանին և Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղում ապրող, 24-ամյա Գուրգեն Մովսիսյանին։



Նրանք կասկածվում են կողոպուտներ կատարելու մեջ, ընդ որում՝ կողոպտվածներից մեկը 7-ամյա երեխա է։  Բերման ենթարկվածներին ոստիկանները ներկայացրել են Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։  Հարուցվել է քրեական գործ։  Դեպքերի մանրամասներին կանդրադառնանք մեր առաջիկա թողարկումներից մեկում։



![](https://168.am/wp-content/uploads/2018/04/1.k12042018_5.jpg)



![](https://168.am/wp-content/uploads/2018/04/1.k12042018_2.jpg)