Այզեկ Ազիմովի` իրականություն դարձած ֆանտաստիկան

Այզեկ Ազիմովի` իրականություն դարձած ֆանտաստիկան
Հեռավոր 1965 թվականին The New York Times-ի լրագրողներն առաջարկեցին Այզեկ Ազիմովին, ում գիտաֆանտաստիկ ստեղծագործությունները նվիրված էին ապագային, կատարել նույն ապագայի ամենաիրատեսական կանխատեսումները` 50 տարվա կտրվածքով: Ազիմովը կատարել է այդ կանխատեսումները, որոնք այսօր արդեն իրականություն են եւ հավակնում են դառնալ մեր քաղաքակրթության բաղադրատարրերը:



Ազիմովը նախ եւ առաջ կանխատեսել էր, որ մարդիկ կխելագարվեն տեխնոլոգիական առաջընթացի հողի վրա: Այս գաղափարին նա հանգել էր՝ այցելելով «Էքսպո 64-65» ցուցահանդեսը եւ դիտելով այն ժամանակի տեխնոգոգիական վերջին սերնդի նորարարությունները: Ըստ նրա՝ 2014-ին բոլոր մարդիկ արդեն արձանագրված կլինեն ընդունելության հոգեբանների մոտ, քանի որ նրանք կունենան լուրջ խնդիրներ իրականության ընկալման հետ, քանի որ կյանքի կտրուկ փոփոխություններին այնքան էլ դյուրին չի լինի ընտելանալը:



Իհարկե, ամեն բան այնպես չէ, ինչպես նկարագրված է Ազիմովի վեպերում եւ արդեն մեր օրերում դեռ չկան, գոնե մասսայաբար, ստորջրյա բնակարաններ, թռչող ավտոմեքենաներ, սակայն գրողը միայն այստեղ է, որ սխալվել է, թեեւ իրականության ընկալունակության, իրական եւ վիրտուալ իրականությունների փոխհարաբերությունների հիմքի վրա խնդիրներ ունեցողների թիվը այնքան էլ քիչ չէ այսօր: 64 թվականին անցած դարի, առաջին անգամ իրականացվեց հեռախոսային զանգի տեսահեռարձակում: Ազիմովը մտածեց, որ ապագայում դա բնական երեւույթ կլինի մարդկության կյանքում:



Այսօր գրեթե ամեն երիտասարդ գիտի Skype-ից, Viber-ից եւ տեսակապային մյուս հնարավորություններից օգտվելու ձեւը: Միաժամանակ նաեւ մարդը կարող է կապ հաստատել մոլորակի ցանկացած կետի հետ` ցանկացած կետից, ներառյալ նաեւ Արկտիկան: Այն ժամանակ խոսվեց ռոբոտատեխնիկայի մասին: Այսօր թեեւ ռոբոտները տիրապետող չեն, սակայն արդեն կան: Իրականացել է նաեւ հարթ էկրանով տեխնիկայի այզիմովյան կանխատեսումը, սակայն Լուսնի հետ կապի ապահովման կանխատեսումը չի իրականացել:



Անցյալ դարում զարմանք կարող էր թվալ, որ սուրճի պատրաստմանը մարդը չմասնակցի: Այսօր բավական տարածված են ավտոմատ սրճեփերը: Պլազմային էլեկտրակայանների գաղափարը դեռ ոչ տեսանելի ապագայում նույնիսկ հնարավոր է մնա ֆանտաստիկա եւ այստեղ Ազիմովը չափազանց շատ է առաջ անցել իր ժամանակից, թեեւ երեք տասնամյակ անց արդեն այս գաղափարի առաջին նախագծերը կյանքի կկոչվեն:



asimovonline.ru