Վատ եւ լավ ընդդիմություն․ Պայքարի առաջին արդյունքները
Երեւի Լոռվա գյուղերում հազիվ մի քանի միամիտ լոռեցի գտնվի, որ հավատում է Նիկոլ Փաշինյանի ձեռնարկած պայքարի հաղթանակին եւ այն հանգուցալուծմանը, որ Սերժ Սարգսյանը՝ ճնշման ներքո, կհրաժարվի վարչապետի պաշտոնից։ Ի վերջո, գոնե վերջին 5 տարիներին իր ձեռնարկած անդուլ ջանքերի եւ բարդ շախմատային քայլերի հաջորդականությունը նրա համար չի ձեռնարկել, որ այս ամենի պտուղներն ուրիշները վայելեն։ Այնպես որ այս օրերի շարժումը՝ երթերն ու պաստառները, գունավոր եւ անգույն ծխի ակցիաները, ՀՀԿ գրասենյակի մոտ երգ ու պարը, մարզերով մեկ պտտվող «Քաղպայմանագրի» երիտասարդների աղոթքներն, ի վերջո, կմնան ընդդիմության պայքարի պատմության մեջ, բայց շոշափելի արդյունքներ չեն արձանագրի։ Եւ դա հասկանում են գրեթե բոլորը, նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Բայց շատն ու քիչը, լավն ու վատը, արդյունքն ու ապարդյունը ինչո՞վ է չափվում եւ ո՞վ է չափում։
Կան արդյունքներ, որ այսօր անտեսանելի են, իսկ վաղը հնարավոր կլինի շոշափել։ Այնպես, ինչպես կան գործընթացներ, որոնք ավելի շատ բան են փոխում մարդկային մտածողության, հասարակական մոտեցումների մեջ, քան դրանց եզրափակիչ հաղթական ակորդները։ Եւ այսպես, փորձենք հասկանալ, թե ինչին է ուղղված այս պայքարը եւ ինչով է այն մեզ մոտեցնելու բոլոր ազգերի համար վերջնանպատակ համարվող «լավ կյանքին»։
**Շարժենք անշարժը**
Անշարժությունն ու ապատիան վատ, կազմաքանդող իրողություններ են։ Դրանք իշխանական լեքսիկոնում երբեմն կոչվում են «կայունություն, հաստատուն վիճակ», բայց փոքր ՀՆԱ, մեծ արտագաղթ, զարգացման նվազ ցուցանիշներ եւ ՍՄԿԿ դարձող իշխող կուսակցություն ունեցող երկրի համար կայունությունը կործանարար է։ Դա նշանակում է պահպանել ճահիճը եւ ետընթաց ունենալ։ Նման երկրներում ցանկացած փոփոխություն՝ անգամ աննշան, հույսի ու թունելում լույսի հեռանկար է ստեղծում, ուստի ինքնին դրական է։ Անգամ եթե սկզբում ավելի մեծ անկում եւ բացասական հետեւանքներ են արձանագրվում։ Այնպես որ ՀՀԿ-ի հավերժացման ու համատարած հուսահատության ֆոնին, այս գործընթացը միայն ու միայն դրական կարելի է արձանագրել։ Համախմբվենք հանուն պայքարի Մեր ազգին խանգարող որակներից մեկն, անշուշտ, անմիաբան լինելն է։ Եւ բոլոր պատմական ձախողումները, որպես կանոն, պայմանավորված են եղել կամ մեծ գործի մեջ դավաճանների ի հայտ գալով, կամ՝ համախոհների ոչ միասնական լինելով։ Եւ երբ ցաքուցրիվ ընդդիմադիր դաշտում երեւում են միավորման ծիլեր, անգամ եթե միավորվում են խանգարման նշաններ ունեցողները, զինված պայքարի կոչ անողները, կիսագրագետներն ու պոպուլիստները, միեւնույնն է դրա մեջ դրական բան կա։ Միավորման, համերաշխության, համագործակցության պակաս կա մեզանում եւ դրա ցանկացած դրսեւորում ողջունելի է։
**Հաղթահարենք վախը**
Երբ երկրում լճացման շրջան է, իսկ իշխանությունը գնալով ուժեղանում է ու շոշափուկներ նետում ամենուր, երբ ուժային կառույցներն աչալուրջ են եւ «երկար ձեռքեր» ունեն, մեր, առանց այն էլ զգուշավոր հասարակության մոտ վախի զգացումը հասնում է վտանգավոր չափերի։ Վախենում են գրեթե բոլորը եւ գրեթե ամեն ինչից։ Վախենում են անգամ նրանք, ովքեր, թվում է՝ ոչինչ չունեն կորցնելու։ Վախենում են, որ համատիրությունից տեղեկանք չեն տա, որ քրոջ թոռը կամ եղբոր դուստրը կզրկվի նախարարությունում կրտսեր մասնագետի պաշտոնից եւ այլն, եւ այլն։ Այս վախի համատարած մթնոլորտը հատկապես զգում են լրագրողները՝ երբ, ասենք, փողոցում շարքային քաղաքացուն որեւէ քաղաքական հարց են տալիս եւ բախվում վախի պատին։ Մարդիկ խուսափում են անգամ ամենապարզունակ, ամենաանմեղ հարցերին պատասխանելուց։ Իսկ երբ ընդդիմությունը համարձակ է, այսպես ասած, «դուխը տեղը», մարդիկ կամաց հաղթահարում են վախը։ Հասկանում են, որ «սատանան այնքան սարսափելի չէ, որքան թվում է»։ Վերջին օրերին լրագրողներն, օրինակ, արձանագրում են, որ կամերայից ու հարցազրույցներից խուսափողների քանակը նվազել է՝ մարդիկ ավելի համարձակ են պատասխանում իրենց հարցերին։ Դա եւս պայքարի արդյունքներից կարելի է համարել։ Պայքարողը կարող է մի օր հաղթել, չպայքարողը երբեք չի հաղթում Վերջապես, ընդդիմության դերը, անելիքը պայքարն է իշխանության համար, իշխանության մեջ գտնվողների քայլերի բացահայտումն ու իշխանավորներին զգաստացնելը։ Նրանց մշտապես վախի մեջ պահելը։
Մանավանդ մեր տիպի երկրներում, երբ շատ ճանապարհ ունենք անցնելու մինչեւ այնպիսի իրավիճակի ձեւավորում՝ երբ իշխանությունը ծառայում է ժողովրդին եւ ընտրությունների միջոցով, քաղաքակիրթ եղանակով կառավարման սանձերը փոխանցում ավելի գրագետ ու կարող ուժերին։ Մինչ այդ մենք դեռ պիտի պայքարենք եւ ընտրական իրավունքի լիարժեք կայացման, եւ իշխանությունը կամովին հանձնելու գաղափարի ամրագրման, եւ «ժողովուրդն է ձեւավորում իշխանություն» բանաձեւի կենսագործման համար։ Այնպես որ վատն է այն ընդդիմությունը, որը չի պայքարում այդ իրավունքների իրացման համար եւ որն իր դերը տեսնում է լուռ հայեցողական դերակատարման մեջ՝ լինի խորհրդարանում պատգամավոր աշխատելը, թե՝ քաղաքագիտական վերլուծություններ անելը։ 30 տարի դանդաղ, կրիայի քայլերով առաջ շարժվող հասարակությունն իրավունք չունի նման ընդդիմություն ունենալու։ Մեզ ակտիվ, մոբիլ, գլուխը պատին եւ պատը գլխին խփող ընդդիմություն է հարկավոր, որն, ինչ որ տեղ նաեւ, միջոցների մեջ խտրականություն չի դնում։ Միայն թե կարողանա շարժել անշարժը, համախմբել ընդդիմադիր դաշտը, հույս արթնացնել, ստիպել, որ մարդիկ հաղթահարեն վախը։
**Արմինե Օհանյան**

Կարծիքներ