Բիաթլոնի միջազգային ֆեդերացիայի նախագահը հրաժարական է տվել

Բիաթլոնի միջազգային ֆեդերացիայի նախագահը հրաժարական է տվել
Այն բանից հետո, երբ երեկ հայտնի դարձավ, որ ավստրիական ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել Բիաթլոնի միջազգային ֆեդերացիայի կենտրոնակայանում, որը գտնվում է Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում, այսօր արդեն սկսեցին լուրեր շրջանառվել այն մասին, որ ֆեդերացիայի նախագահ Անդերս Բեսեբերգը մտադիր է թողնել զբաղեցրած պաշտոնը, մինչ հետաքննության ավարտը:



Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ հավելելով, որ ավստրիական ոստիկանությունը հետաքննում է գործ՝ կապված ֆեդերացիայի հակադոպինգային քաղաքականության եւ հակադոպինգային կանոններում թույլ տված խախտումների հետ: