Համակեցությո՞ւն, թե՞ հակամարտություն

Հիմա արդեն անսովոր է արձանագրելը, որ կա նախագահ, նախագահի նստավայր, որտեղից արդեն իսկ հաղորդագրություններ ենք ստանում, եւ որը ֆորմալ առումով երկրի գլուխն է, բայց միաժամանակ լինելու է նաեւ բուրգի մեկ այլ գագաթ՝ հանձինս վարչապետի, որը լայն լիազորություններ է ունենալու եւ մեծ իշխանություն։
Կհաջողվի՞ արդյոք այդ բոլոր կառույցների համակեցության օպտիմալ բանաձեւը գտնել, չե՞ն խանգարի այդ կառույցներն իրար, երկրում ֆորսմաժորների, անկանխատեսելի իրավիճակների ականատես չե՞նք լինի, առայժմ պարզ չէ։ Այս բոլոր կառույցների եւ դրանց գործունեության բնականոնության մեջ համոզվելու համար ժամանակ է պահանջվում։ Այնպես, ինչպես նոր Սահմանադրության իրական դերակատարումն ի հայտ է գալիս ճգնաժամային իրավիճակներում եւ փորձությունների ժամանակ։ Մի բան պարզ է, որ ինչքան էլ Սահմանադրություն գրողները «հանճարներ» լինեն, լիքը բան նրանք չէին կարողանա կանխատեսել ու ծրագրավորել։ Բացի այդ՝ մեր տիպի փոքրիկ պետություններում շատ բան ոչ թե գրված, այլ չգրված օրենքներով ու միջանձնային հարաբերություններով է կարգավորվում։ Այս պահին Սերժ Սարգսյանի խաղաթղթերն ավելի բարձր են, փորձը՝ ավելի մեծ, բայց ո՞վ գիտի՝ վաղն ով եւ ինչն է դառնալու որոշիչ։
Կարծիքներ