«Հրապարակ»․ Բոլորը սրտատրոփ սպասում են ապրիլի 13-ի հանրահավաքին

Բոլորը սպասում են ապրիլի 13-ի հանրահավաքին. «Հանուն Հայաստան պետության ճակատն» այդ օրը կգա Մերգելյան ինստիտուտի մոտից ու կմիանա Երեւան մտնող «Քաղպայմանագրին», Ազատության հրապարակում նրանց կսպասի Զարուհի Փոստանջյանի «Երկիր ծիրանին»։ Չնայած ոմանք պնդում են, որ Զարուհու միացման խնդիրը դեռ վերջնական չի լուծվել, այնուհանդերձ, ճակատի մարտիկ Ալեք Ենիգոմշյանի եւ «Հոգեւոր Հայաստանի» ներկայացուցիչ Վարդան Խաչատրյանի հետ որոշ պայմանավորվածություն կա:
Հիշեցնենք, որ «Հոգեւոր Հայաստանում» է նաեւ Աշոտ Մանուչարյանը: «Ուզում ենք նոր «Ղարաբաղ կոմիտե» ստեղծել, նպատակը ժողովրդին Ազատության հրապարակ բերելն է, իսկ լիդերի հարցը կորոշվի ավելի ուշ»,- տեղեկացրեց մեր աղբյուրը:
Կարծիքներ