Պայթյունից հետո «Բուրգեր Քինգ»-ը դեռ ուշքի չի եկել․ ֆոտո

Պայթյունից հետո «Բուրգեր Քինգ»-ը դեռ ուշքի չի եկել․ ֆոտո
Ապրիլի 2-ին Հյուսիսային պողոտայի «Բուրգեր Քինգում» պայթյուն էր տեղի ունեցել, որի հետեւանքով 8 անձ տուժել էր՝ ստանալով մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ։



Մեզ հայտնի է դարձել, որ պայթյունից հետո կենտրոնը դեռ չի աշխատում։ Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց Երեւանում գործող «Բուրգեր Քինգի» մասնաճյուղերից մեկի աշխատակիցը։ Նա նշեց, որ Հյուսիսային պողոտայի մասնաճյուղը շուտով կվերաբացվի, սակայն դժվարացավ հստակ ժամկետ նշել։



Հիշեցնենք, որ արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ, ապրիլի 2-ին՝ ժամը 20:44-ին ահազանգ էր ստացվել, որ Երևանի Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ․ խոհանոցում պայթել էր թթվածնի բալոն:



![](https://scontent.fevn1-1.fna.fbcdn.net/v/t1.0-9/30624036_2074805889445780_5618812328435777536_n.jpg?_nc_cat=0&oh=3eda12de832023e676f35d88e43d032f&oe=5B6F37EC)