Աստղագուշակ՝ ապրիլի 11-ի համար

Աստղագուշակ՝ ապրիլի 11-ի համար
### Խոյ. Օրը կարելի է որակել բավական հաջող, թեեւ խնդիրներ եւս կլինեն: Կարեւորը հանգստություն պահպանելն է: Հնարավոր է ուրախալի նորություններ իմանաք հարազատների հետ կապված: Գործնականում էլ վատ չի դասավորվի, եթե խելամտորեն գործեք եւ ճիշտ կերպով ներկայացնեք ձեր առաջարկները:



**Ցուլ. **Հարմար օր է ընտանեկան միջոցառումներ կազմակերպելու համար:Այսօր կարող եք նաեւ կոմերցիոն գործունեությամբ զբաղվել, գործարքներ կնքել, գնումներ կատարել: Նոր նախաձեռնություններում հաջողության կհասնեք, եթե բավարար համարձակությունը եւ նախաձեռնողականություն ցուցաբերեք:



**Երկվորյակ. **Օրը կլինի միապաղաղ, նույնիսկ` ձանձրալի: Ինքնադրսևորման հնարավորություն չեք ունենա: Ամեն դեպքում, թույլ մի տվեք, որ բացասական էմոցիաները ազդեն ձեզ վրա:Փոքր ուղևորությունները, զբոսանքները, ճանաչողական էքսկուրսիաները տրամադրություն կբարձրացնեն:



**Խեցգետին. **Օրը խոստանում է լինել բարեհաջող: Այսօր ճիշտ որոշումներ կկայացնեք, կկողմնորոշվեք բարդ իրավիճակներում: Հակառակորդները չեն կարող և չեն էլ փորձի վնասել ձեզ: Հնարավոր է որոշակի դրամական շահույթ, սպասեք թանկարժեք նվերների: Հնարավոր են նաեւ նոր ծանոթություններ:



**Առյուծ. **Ոչ միանշանակ եւ խառը օր է սպասվում, որը կլինի հագեցած եւ հաճելի իրադարձություններով եւ անախորժություններով, որոն կհաջորդեն իրար: Հնարավոր են ընտանեկան վեճեր: Նշանի որոշ ներկայացուցիչներ կփորձեն իրենց կամքը թելադրել շրջապատի մարդկանց, եսասիրություն կդրսևորեն: Լավ կանցնեն ռոմանտիկ հանդիպումները:



**Կույս. **Օրը բարեհաջող է նրանց համար, ովքեր նախապես գործողությունների ծրագիր են կազմել ճշգրտորեն հետեւում են դրան: Ազգականների հետ տարաձայնությունները կհարթվեն, որոշ հին խնդիրներ վերջապես լուծում կգտնեն:Հնարավոր են ֆինանսական դժվարություններ: Գործընկերներին քննադատելը ցանկալի չէ:



**Կշեռք. **Գործերը լավ կդասավորվեն, անհանգստանալու կարիք չկա: Օրվա ընթացքում հնարավոր են հաճելի անակնկալներ: Շրջապատի համակրանքին արժանանալու համար փորձեք ձեզ բնական պահել: Օրվա երկրորդ կեսը նպատակահարմար է աշխատանքին վերաբերող հարցեր քննարկելու համար:



**Կարիճ. **Այսօր աշխատեք ստվերում մնալ և ավելորդ ուշադրություն չգրավել: Նշանի շատ ներկայացուցիչներ նոր մտահաղացումներ կունենան: Զինվեք համբերությամբ, ձեռք բերեք նոր աջակիցներ: Կարող եք ձեր ուժերը փորձել նոր ոլորտում: գործում:



**Աղեղնավոր. **Այսօր դուք լիովին վստահ եք ձեր իրավացիության հարցում: Ճիշտ պահին ճիշտ որոշում կկայացնեք: Այսօր շատերը կհինանան ձեզնով և կհետևեն ձեր օրինակին:Խուսափեք գերհոգնածությունից, այն կարող է վատ ազդել ձեր ինքնազգացողության վրա:



**Այծեղջյուր:** Այսօր բոլոր հարցերում աստղերը ձեզ հովանավորում են: Հնարավոր է գործնական հեռանկարային առաջարկներ ստանաք: Հարմար օր է գործընկերների, գործատուների հետ շփվելու, նոր աշխատանքի անցնելու համար: Անձնական հարաբերություններում դրական միտումների ազդեցությունը մեծ է: Մարդկանց վրա լավ տպավորություն թողնելու համար՝ անկեղծ և բնական եղեք:



**Ջրհոս:** Այսօր իրապես լավ աշխատելու հնարավորություն կունենաք, հատկապես էլ, որ գործերի պակաս չի զգացվի:Օգտակար տեղեկություններ կստանաք: Նպատակահարմար օր է նոր մասնագիտություն ձեռք բերելու համար:Կարող եք անշարժ գույքի հետ կապված որոշ հարցեր քննարկել, վերանորոգման աշխատանքներ սկսել:



**Ձկներ:** Այսօր ավարտին կհասցնեք ավելի վաղ սկսած գործերը, սակայն նորերը չեք ձեռնարկի: Ուղևորությունների մեկնելիս՝ հաշվի առեք, որ դրանք սպասվածից ավելի շատ ժամանակ կխլեն: Սիրային առումով օրը բարեհաջող է: Սպասեք հաճելի անակնկալների: Հնարավորություն կունենաք վերականգնել ընդհատված հարաբերությունները, սակայն քայլեր ձեռնարկեք միայն այն դեպքում, եթե վերլուծել եք անցյալի փորձը և համոզված եք, որ նույն սխալները չեք կրկնի: