Արեւելյան Ղութայի Դումա բնակավայրից 3,6 հազար մարդ է տարհանվել

Արեւելյան Ղութայի Դումա բնակավայրից 3,6 հազար մարդ է տարհանվել
Սիրիայի Արեւելյան Ղութայի Դումա բնակավայրից վերջին մեկ օրվա ընթացքում տարհանվել է 3,6 հազար մարդ` գրոհայիններ եւ նրանց ընտանիքների անդամներ:Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը: Տարհանումն իրականացվել է «Մուխայհամ ալ-Վաֆեդին» անցակետից: Տարհանվածները տեղափոխվել են թվով 70 ավտոբուսներից բաղկացած շարասյունով։ Նրանք տեղափոխվել են Հալեպի նահանգի հյուսիսային շրջաններ: Վերջին տվյալների համաձայն, Արեւելյան Ղութայում մարդասիրական միջանցքի բացման օրվանից սկսած տարհանվել է 161 207 մարդ: