Աստղագուշակ` ապրիլի 10-ի համար

Աստղագուշակ` ապրիլի 10-ի համար
**Խոյ**. Եթե դուք երկար ժամանակ փորձել եք ինչ որ հարց կարգավորել, սակայն չի ստացվել, ապա հիմա ամենահարմար ժամանակն է դրանով զբաղվելու համար: Այսօր ցանկալի է, որ ցանկացած շրջադարձի պարագայում պահպանեք լավատեսությունը: Ի դեպ, առավոտյան հնարավոր է ստիպված լինեք չնախատեսված ծախսեր կատարել:



**Ցուլ**. Լիովին հնարավոր է, որ դուք ձեզ զգաք կոտրված եւ չունենաք ցանկություն աշխատելու: Մի տանջեք ձեզ: Այսօր հաստատ ձեր օրը չէ եւ նույնիսկ շատ պայմանավորվածություններ եւ հանդիպումներ պարզապես կչեղարկվեն անհասկանալի պատճառներով:



**Երկվորյակ**. Հեռանկարային եւ հետաքրքիր գաղափարներ կունենաք այսօր, սակայն դրանք չարժե բարձրաձայնել: Մի վստահեք այն մարդկանց, որոնք քիչ եք ծանոթ: Մի հավատացեք այսօր շռայլված խոստումներին: Ընտանիքի տարեց անդամներին այսօր շատ ժամանակ հատկացրեք:



**Խեցգետին**. Օրը այնքան էլ հարմար չէ ակտիվ գործողությունների համար: Լուրջ գործեր մի ձեռնարկեք, կարեւոր որոշումներ այսօր մի կայացրեք: Կարելի է պարզապես վերցնելդադար եւ կողմնորոշվել նպատակների եւ հեռանկարների հարցում: Խուսափեք մարդկանց քննարկելուց կամ քննադատելուց:



**Առյուծ**. Չի կարելի թուլանալ եւ ընթանալ հոսանքով: Փորձեք նորովի նայել հին խնդիրներին եւ կկարողանաք գտնել լուծումներ: Հարմար ժամանակ է անկեղծ անձնական բնույթի խոսակցությունների համար: Երեկոն խորհուրդ է տրվումանցկացնել ընտանեկան մթնոլորտում:



**Կույս**. Բարենպաստ ժամանակ չէ նոր ծանոթությունների եւ ուղեւորությունների համար: Ինչքան քիչ շփում ձեր կյանքում, այս փուլում, այնքան ավելի լավ: Շրջապատի մարդիկ կարող են դառնալ կոնֆլիկտներիաղբյուր ձեզ համար: Նույնիսկ բարեկամական շփումները ենթակա են վեճի վերաճելու վտանգին:



**Կշեռք**. Խուսափեք բախումներից, նյարդային պոռթկումներից եւ սթրեսներից: Հիմա ամենից ճիշտը խուսանավող մարտավարություն կիրառելն է: Եթե փորձեք ցուցաբերել պահանջկոտություն գործընկերների նկատմամբ, հնարավոր է ձեր անձի շուրջ հակակրանքի ալիք բարձրանա:



**Կարիճ**. Փոքրիկ անախորժություններին ուշադրություն միդարձրեք: Ինչ որ պլաններ այսօր կարող են չեղարկվել, սակայն մի հուսահատվեք: Հատկապես ուշադիր եղեք այն գործերին, որոնք կապ ունեն փաստաթղթերի ստորագրման հետ:Հարմար ժամանակ է նաեւ փոքր գնումների համար:



**Աղեղնավոր**. Հնարավոր է ունենաք լուրջ նյութական կորուստներ, եթե այսօր փորձեք զբաղվել միայն ֆինանսական գործերով: Եթե ունեք ավտոմեքենա, ապա ուշադիր եղեք ղեկին: Աստղերը խորհուրդ են տալիս կրճատել ընթացիկ ծախսերը: Կա վտանգ, որ հայտնվեք ֆինանսական ոչ նախանձելիվիճակում: Պարտք մի վերցրեք:



**Այծեղջյուր**. Սեփական ստեղծագործական ներուժը բացահայտելու համար լավ ժամանակ է սկսվել: Կարող եք այսօր զբաղվել այն ամենով, ինչը հոգեհարազատ է ձեզ համար: Ուշադիր եղեք տեխնիկայի եւ էլեկտրոնիկայի հետ աշխատելու ժամանակ: Պահպանեցեք անվտանգության կանոնները:



**Ջրհոս**. Աճում է հավանականությունը, որ խզում կառաջանա ձեր եւ հին ընկերների միջեւ: Պատճառը եւ ձեր եւ նրանց անտարբերությունն է այդ հարաբերությունների նկատմամբ: Ընկերությունը ձեւավորվում է չափազանց մեջ ջանքերի գնով եւ մի շտապեք մի ակնթարթում դրանք քանդել:



**Ձկներ**. Կարելի է գնալ ձեր ցանկություններին հակառակ: Եթե ցանկանում եք ինչ որ տեղեր գնալ, մարդկանց հանդիպել,ապա այսօր պարզապես արեք հակառակը: Աստղերը այսօր խորհուրդ են տալիս լինել հատկապես ուշադիր կտրող-ծակող գործիքներով աշխատելիս: