Գերմանիայի մի շարք օդանավակայաններում գործադուլներ են

Գերմանիայի մի շարք օդանավակայաններում գործադուլներ են
Գերմանիայի Մայնի Ֆրանկֆուրտի եւ Մյունխենի օդանավակայանների ցամաքային աշխատակազմը այսօր գործադուլ է անցկացնում: Այս մասին հայտնում է Verdi արհմիությունը:



Օդանավակայանների աշխատակիցները պահանջում են էականորեն բարձրացնել իրենց աշխատավարձերը, եւ եթե գործատուները հանդես չգան նոր առաջարկներով, իրադրությունը կարող է բավականին լրջանալ: Focus-ն էլ գրում է, որ գործադուլին միացել են նաեւ Քյոլնի եւ Բրեմենի օդանավակայանների աշխատակիցները:



Հիշեցնենք, որ Մայնի Ֆրանկֆուրտի օդանավակայանը համարվում է Եվրոպայի եւ Գերմանիայի խոշորագույն օդատրանսպորտային հանգույցը: Verdi արհմիությունը պահանջում է գործատուներից իր անդամ հանդիսացող ավելի քան 2,3 միլիոն աշխատավորների աշխատավարձները բարձրացնել առնվազն 6% կամ ամսական 200 եվրոյով: