President.am-ն արդեն սպասարկելու է Արմեն Սարգսյանին

President.am-ն արդեն սպասարկելու է Արմեն Սարգսյանին
Նախագահականի կայքը՝ president.am-ը այսուհետ սպասարկելու է Արմեն Սարգսյանին: Երդմանակալությունից ժամեր անց արդեն այս կայքում տեղադրվեցին նորընտիր նախագահի կենսագրությունը, ընտանիքի լուսանկարները:



Կայքի մի շարք բաժիններ դեռ դատարկ են, ինչպես նախագահի աշխատակազմը, չկա նաեւ առաջին տիկին խորագիրը, հավանաբար դա եւս կլրացվի: Մի խոսքով՝ Սերժ Սարգսյանը Բաղրամյան 26-ի նստավայրը պահեց իրեն, բայց լավ է, գոնե կայքը զիջեց իր իսկ կողմից առաջադրված նախագահին:



Նշենք, որ հեռանալուց առաջ Սերժ Սարգսյանը աշխատանքից ազատել էր իր խոսնակ, խորհրդականներին, մի շարք կարեւոր պաշտոններ զբաղեցնող անձանց: