Կրկին խուզարկում են Դոն Պիպոյի տունը

Կրկին խուզարկում են Դոն Պիպոյի տունը

Քիչ առաջ տեղեկացանք, որ վաղ առավոտյան ոստիկանները մտել են գործարար Արթուր Ասատրյանի (Դոն Պիպո) տուն եւ խուզարկություն են իրականացնում։ 

Ոստիկանական խումբը  տուն է մտել բոլոր հնարավոր կողմերից, անգամ՝ տանիքից, դարպասներով, պարիսպի վրայով։

Հիշեցնենք, որ մենք ավելի վաղ հրապարակել էինք տեսանյութ, թե ինչպես են մարտի 17-ին  Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն Էջմիածնում իրականացրել «Ամեն Դոն՝ Դոն չի» օպերացիան: 

Օպերիացիայի շրջանակներում Արթուր Ասատրյանը բերման էր ենթարկվել։