Կրակել է ոստիկանի վրա եւ դիմել փախուստի

Կրակել է ոստիկանի վրա եւ դիմել փախուստի
Մոսվայի ոստիկանությունը փնտրում է անհայտ տղամարդու, ով գազային ատրճանակով կրակել է ՆԳՆ աշխատակցի վրա այն բանից հետո, երբ ոստիկանը նրան դիտողություն է արել: Այս մասին հայտնում է մոսկովյան տեղակալ լուրերի Москва գործակալությունը: Դեպքը տեղի է ունեցել 1905 թվականի անվան փողոցում: Նշվում է, որ ոստիկանը եղել է քաղաքացիական հագուստով եւ դիտողություն է արել մի տղամարդու, որից հետո նա հանել է գազային ատրճանակն ու կրակել ոստիկանի վրա, վնասելով դեմքը, որից հետո դիմել է փախուստի եւ թաքնվել: ՆԳ նախարարությունը քրեականգործ է հարուցել խուլիգանության հոդվածով: Հայտնի է նաեւ, որ ենթադրյալ հանցագործը միջին տարիքի է, գեր կառուցվածքով, ձեռքին ունեցել է սեւ պայուսակ: