Հանուն ոչնչի

Հանուն ոչնչի

Հանուն ոչնչի…այս արտահայտությունն առաջին անգամ լսելիս, մարդիկ չհասկացան, որ խոսքը վերաբերում է ոչ թե արցախյան առաջին պատերազմի զոհերին, այլ գալիք զոհերին: Այն, ենթադրաբար, ծածկագրված ուղերձ է պարունակել. «Կգա ժամանակը, և հայերը հազարավոր զոհեր կտան, հանուն ոչնչի, մինչև գլխի ընկնեն, որ դիմադրելն անիմաստ է, պետք է ընդունել անվերապահ կապիտուլյացիան: Իսկ եթե դա էլ չօգնի, ապա պարբերաբար կիրականացվեն հայ զինվորների փոքր խմբերի ցուցադրական գնդակահարություններ, նաև ՀՀ տարածքում: Եթե դա էլ լինի ապարդյուն…»: 
Լուսանկարները Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված լայնածավալ հարձակման ընթացքում ադրբեջանական հրոսակախմբերի, շնագայլերի կողմից գերեվարված հայ զինվորականների զանգվածային, սադիստական գնդակահարության տեսանյութից են…

Հետաքրքիր է, իրենց որդիների գազանաբար խոշտանգվող մասունքները տեսնող ծնողները նույնպես ասելու են, թե իրենք հպարտ են, որ իրենց որդիները մատաղ դարձան…
Հավանաբար: Դրա մասին են վկայում անցած երկու տարիներին տեղի ունեցած տարատեսակ իրադարձություններին մեր հանրության արձագանքը, ավելի ստույգ՝ համարժեք չարձագանքելը:
Այնպես որ, այս զոհերը «հանուն ոչնչի են»…անարգված, անդամահատված այն հայուհին նույնպե՞ս:

Չի կարող այդպես լինել, չպետք է այդպես լինի:

Գագիկ Վարդանյան