Մարզպետը Ծաղկաձորի քաղաքապետարանի մոտ ռեստորա՞ն է բացում

Մարզպետը Ծաղկաձորի քաղաքապետարանի մոտ ռեստորա՞ն է բացում
Այս օրերին բուռն շինարարական աշխատանքներ են ընթանում Ծաղկաձորի քաղաքապետարանի հարեւանությամբ:



Տարածքում աշխատող բանվորներից մեկին հարցրինք, թե ի՞նչ շինարարություն է իրականացվում, հյուրանո՞ց է բացվելու.



«Հյուրանոց չէ, ռեստորան է բացվելու: Այն պատկանում է Կոտայքի մարզպետին: Մարզպետն էլ գրեթե ամեն օր գալիս, նայում է, թե ինչ ընթացքի մեջ են շինարարական աշխատանքները»,-ասաց աշխատողներից մեկը:



Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, կարելի է ասել, Ծաղկաձորի բնակիչ է՝ նա առանձնատուն ունի ճոպանուղու հարեւանությամբ, որը ձեռք է բերել այն ժամանակ, երբ Աբովյանի քաղաքապետն էր:



**Նելլի Կարապետյան**