Եկեղեցու խորանին անճոռնի մեծության Աստվածածնի պատկեր են նկարել

Եկեղեցու խորանին անճոռնի մեծության Աստվածածնի պատկեր են նկարել
Նորից խոսենք մեր ազգի ինքնության հետ կապված խնդիրներից: Ով որ եղել է Արցախում, երևի թե գնացել է Վանք գյուղ ու բարձրացել է Գանձասար: Նախկինում գյուղի մուտքը զարդարում էին միջնադարյան հայկական փորագրության մոտիվներով ստեղծված երկու առյուծների քանդակները` շատ ինքնատիպ ու ճաշակով արված գործ: Բայց գյուղի ներկայիս ռաբիզ փողոտները, բնականաբար չհավանելով այդ քանդակները, ևս երկու առյուծների արձաններ են դրել այդտեղ, հին առյուծներից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա, որոնք իհարկե արդեն քանդակված են ժամանակակից մուլտիգրուպյան ռաբիզության ավանդույթներին հարիր ձևով:



Բայց դրաման ավելի է խորանում, երբ բարձրանում ես Գանձասարի եկեղեցի. նախ՝ եկեղեցու շրջակայքը լրիվ կառուցապատել են տրավերտինով երեսպատված ու սպիտակ մարմարից բազրիքներով ինչ- որ մարտնչող անճաշակությամբ աչք ծակող կառույցներով, որոնք ընդհանրապես համահունչ չեն մեր միջնադարյան ճարտարապետության գոհարը հանդիսացող Գանձասարի եկեղեցու հետ:



Ասեմ ավելին. եկեղեցու պատմական պարիսպները նույնպես սալիկապատել են (ի դեպ, հենց դա է եղել պատճառը, որ Գանձասարի եկեղեցին չի ընդգրկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն հանդիսացող պատմական հուշարձանների ցանկի մեջ, քանի որ դա համարվել է հուշարձանի վերաձևում, այլ ոչ թե ռեստավրացիա)։ Ես անկեղծորեն արդեն վախենում եմ, որ հաջորդ այցելության ժամանակ Գանձասարը կգտնեմ արդեն փայլփլուն տրավերտինով երեսպատված ու ներսից լրիվ եվրոհարդարված վիճակում, պատերն էլ զարդարված կլինեն երևի մի երկու ժամանակակից հայկական կլասիցիզմառոկոկոյառաբիզության ավանդույթներին հարիր քանդակներով:



Ի դեպ, մի զզվելի տեսարանի էլ Օձունում ականատես եղա. պատմական եկեղեցու խորանին, պատի վրա, տեղի տերտերի հրահանգով, մի անճոռնի մեծության Աստվածածնի պատկեր էին նկարել, նույնպես ահավոր տգեղ ու գռեհիկ` եկեղեցու ճարտարապետական լուծումներին ոչ համահունչ: Էլ չեմ ասում, դեռևս սովետից մնացած, արդեն փտած ռամկեքի մեջ տեղադրված, սարսափազդու և գեղարվեստական ոչ մի արժեք իրենցից չներկայացնող ինչ -ո



Կարճ ասած, հարգելի ընկերներ, ախր չի կարելի այդպիսի բաներ անել, օրինակ՝ Գանձասարի շրջակայքը գռեհիկ շենքերով լցնելու փոխարեն, այդտեղի գերեզմանոցը գոնե կարգի բերեք, այն ունի շատ հին ժամանակներից մեզ հասած մի հատված, որը նույնպես պատմական հուշարձան է, և որը նույնպես վերականգնման կարիք ունի, և որով նույնպես հպարտանալ է պետք, ու նաև, ինչու ոչ՝ տուրիստներին ցույց տալ է պետք:



**Թորոս Ալեքսանյան**