Սպառնացել է Ռուսաստանին եւ հեռացել

Սպառնացել է Ռուսաստանին եւ հեռացել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արդեն նախկին խորհրդական Հերբերտ Մաքմաստերը, ում փոխարինում է Ջոն Բոլթոնը, իր հրաժեշտի ասուլիսի ժամանակ սուր քննադատության է ենթարկել Ռուսաստանին, անվանելով վերջինիս ագրեսոր պետություն, որը ագրեսիայի հին եւ նոր ձեւերը կիրառում է միջազգային խաղաղության եւ կայունության հիմքերը սասանելու համար: Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: Մաքմասերը հայտարարել է, որ Մոսկվան իր նպատակներին հասնելու համար միջոցների մեջ խտրություն չի դնում եւ կարող է նաեւ կիրառել տնտեսական միջոցները եւ կիբերհարձակումները, սոցցանցային հարթակների միջոցով մասսաների գիտակցության վրա ազդելը եւ այլն:



Ամերիկացի թոշակի անցնող բարձրաստիճան պաշտոնյան նաեւ նկատել է, որ մի շարք պետություններ չափազանց երկար ժամանակ վստահեցին Մոսկվային եւ հիմա վճարում են այդ վստահության դիմաց, մինչդեռ իրենք չենք կարողանում ստիպել, որ Մոսկվան վճարի վստահության չարաշահման դիմաց: Մաքմաստերը բարձր է գնահատել Թրամփի վարչակազմի հակառուսական քաղաքականությունը, համարելով որ այդ քաղաքականությունը պաշտպանում է ամերիկյան դեմոկրատական պրոցեսներն ու կառույցները հարձակումներից: