Սրանք ընդամենը կեղտոտ քաղտեխնոլոգիաներ են

Սրանք ընդամենը կեղտոտ քաղտեխնոլոգիաներ են
Վերջերս ռուսական հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ, երբ ամերիկյան քաղաքագետ Արիել Քոհենը հայտարարեց, որ Ռուսատանը նույնպես Արևմուտքի մաս է, պուտինյան պրոպագանդիստները սկսեցին լղոզել ու հերքել Քոհենի առաջ քաշած այդ միտքը, որովհետև պուտինյան պրոպագանդան կառուցված է այն սուտ պնդումների վրա, համաձայն որի Ռուսաստանը իբրև թե մարտահրավեր է նետել իմպերիալիստական Արևմուտքին:



Բայց դա իհարկե այդպես չի, ու Քոհենը իհարկե ճիշտ էր, որովհետև Ռուսաստանում իշխող կլանը Պուտինի գլխավորությամբ, արևմուտքի հզոր օլիգարխիկ որոշ խմբերի պրոյեկտն է ընդամենը: Համաշխարհային օլիգարխիային արդեն կատաղության աստիճանի է հասցրել ժողովրդավարությունն ու մարդու իրավունքների՝ որպես բացարձակ արժեք հանդես գալու երևույթը, առավել ևս արևմտյան կառավարությունների ու հատկապես ԱՄՆ կառավարության կողմից հաճախ հովանավորվող այդ նույն ժողովրդավարության էքսպանսիան դեպի 2-րդ ու 3-րդ աշխարհներ: Համաշխարհային օլիգարխիան ամբողջովին չի վերահսկում արևմտյան կառավարություններին, իսկ ահա Ռուսաստանը, որը միջուկային գերտերություն է, ամբողջովին իրենց ենթակայության տակ է, ու հենց նրանք են հովանավորում Ռուսաստանի ագրեսիվ պահվածքն ընդդեմ արևմտյան կառավարությունների:



Այսինքն, Ռուսաստանը մարտահրավեր է նետել արևմտյան ժողովրդավարությանը, այլ ոչ թե արևմտյան իմպերիալիզմին, ավելին այսօրվա ագրեսիվ Ռուսաստանը հենց արևմտյան իմպերիալիզմի ծնունդն է, ու հենց դա էր ակնարկում Քոհենը: Եթե արևմտյան հզոր օլիգարխիկ կլանները չսատարեին Ռուսաստանին, ապա նրան հաշվված ամիսների ընթացքում, առանց որևէ կրակոցի, արևմտյան կառավարությունները, կիրառելով միայն իրենց տնտեսական ու քաղաքական լծակները կապիտուլիացիայի կենթարկեին, որովհետև Ռուսաստանը չունի այն ներուժը, որը կկարողանար իսկապես դիմակայեր իրենից հարյուրապատիկ հզոր Արևմուտքին, բայց դա տեղի չի ունենում (առայժմ) որովհետև գերհզոր ուժեր այդ նույն արևմուտքում սատարում են Ռուսաստանին: Իհարկե, ոչ բոլոր օլիգարխիկ կլաններն են արևմուտքում, որ սատարում են պուտինյան Ռուսաստանին, ամերիկյան ընտրությունների քարոզարշավի ընթացքում Թրամփին ներկայացնում էին որպես ամերիկյան նացիոնալիստ, իմպերիալիստների հետ կապ չունեցող, ժողովրդի ծոցից ելած գործարար, որը ձեռնոց է նետել իմպերիալիստական օլիգարխիկ կլաններին ներկայացնող Քլինթոնին:



Իհարկե, բոլորս էլ գիտենք, որ ԱՄՆ կառավարություններն իրենց նախագահներով միշտ էլ ներկայացրել են որոշակի կլանների շահեր, սակայն նրանք առաջին հերթին ներկայացնում են ամերիկյան ազգին, ու հետևաբար խոսել այն մասին, որ նրանք ամբողջովին վերահսկվում են ինչ որ ֆինանսատնտեսական կլանների կողմից` ուղղակի միամտություն է, հետևաբար պետք չի ենթադրել, որ ասենք, օրինակ, ՆեոԿոնները, որոնք ներկայացնում են որոշակի ֆինանսատնտեսական կլաններ, ամբողջովին վերահսկում է ԱՄՆ կառավարությանը, առավել ևս ծերուկ Սորոսը, որին մատնացույց էր անում ժամանակին այդ նույն Թրամփը, և որին հատկապես շատ են սիրում մատնացույց անել Ռուսաստանում ու Ռուսաստանի սատելիտ երկրներում:



Այդ ամենը կեղտոտ քաղտեխնոլոգիաներ են ընդամենը, Թրամփը ոչ մի ոչհամակարգային էլ չի ու ժողովրդի ծոցից ելած ինչ որ խարիզմատիկ գործարար չի, որը հանկարծ ինչ որ հրաշքով ԱՄՆ նախագահ է դարձել, նա ամբողջովին օլիգարխիկ կոնկրետ կլանների դրածո է: Ու հենց այդ կլաններն են, որ հովանավորում են պուտինյան Ռուսաստանին: Թրամփը ամերիկյան իզոլացիոնիստական քաղաքականության կողմնակիցն է, որը համաշխարհային օլիգարխիկ կլանների մեծամասնության երազանքն է, նրանք ցանկանում են ունենալ քաղաքականապես պասիվ ԱՄՆ ու ընդհանրապես պասիվ ու ոչ միաբան արևմուտք, որպեսզի ավելի ազատորեն հոշոտեն մնացյալ աշխահի ժողովուրդներին, իհարկե, եթե այսպես գնա, արևմուտքն էլ կհոշոտվի նրանց կողմից, այդ գործնթացը սկսվել է, ու ավելի կհզորանա, եթե արևմտյան երկրների ժողովուրդները չարթնանան իրենց կուշտ թմբիրից ու չհասկանան, որ իրենց ձեռքից իրենց իսկ իրավունքներն են ուզում խլել: