Լրագրային շանսոն. Խառը լուրեր

Լրագրային շանսոն. Խառը լուրեր
Աղոթեք «Ելք»-ի համար, այլապես նրանից կարող է մնալ միայն «Ք»-ն` «Քաղաքացիական պայմանագիրը»:



ՀՅԴ-ն կարծում է, որ երկրին պետք է ԲՀԿ-ի նման մեծ և ուժեղ ընդդիմություն: ԲՀԿ-ում համաձայն չեն:



Երբ Գագիկ Ծառուկյանը Հայաստանում չէ, Նաիրա Զոհրաբյանն էլ է Գագիկ Ծառուկյան:



Ասում են Արմեն Սարգսյանին առավոտ շուտ հայրական տնից հանելու են և տանեն երդմնակալության: Դա տեղի է ունենալու մոտոցիկլետների էսկորտով` խիստ հսկողության պայմաններում: Մտավախություն կա, որ նա կարող է փոշմանել:



Միջազգային լրահոսից․



Պուտինի հետ հանդիպումից հետո Էրդողանը զանգում է Ալիևին:



-Վաղն ևեթ մտնում ես ԵՏՄ:



-Խի՞:



-Ասում ա` խի: Բա դու կարծում ես հորդ սիրուն աչքերի համա՞ր է Պուտինը մեզ թույլ տվել մտնել Սիրիա:



Դոնալդ Թրամփը գլխացավի պատճառաբանությամբ հրաժարվել է մասնակցել Սկրիպալի գործով ԱՄՆ-ՄԲ-Ֆրանսիա-Գերմանյա քառակողմ գագաթաժողովին: Ֆրանսիական «Charlie Hebdo» երգիծական ամսագիրը նկատել է. «Դոնը, ի տարբերություն Էմանուելի, նախընտրում է երիտասարդ կանանց շրջապատում ժամանակ անցկացնել»: