Դոնալդ Թրամփը անդրադարձել է YouTube-ի կենտրոնակայանում տեղի ունեցած հրաձգությանը

Դոնալդ Թրամփը անդրադարձել է YouTube-ի կենտրոնակայանում տեղի ունեցած հրաձգությանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է YouTube համաշխարհային վիդեոբլոգային ցանցի կենտրոնակայանում տեղի ունեցած հրաձգությունը: Իր թվիթերյան էջում նախագահ Թրամփը գրել է, որ իրեն արդեն զեկուցել են այդ մասին:



«Հենց նոր ինձ զեկուցեցին, որ YouTube-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել հրաձգություն, որը գտնվում է Սան Բրունոյում, Կալիֆորնիայի նահանգ: Մեր մտքերն ու աղոթքները նրանց հետ են, ովքեր տուժել են այս միջադեպից: Շնորհակալ ենք մեր փայլուն իրավապահներից եւ միջադեպին առաջինն արձագանքողներից», — գրել է Դոնալդ Թրամփը:



Հիշեցնենք, որ համաշխարհային այս առաջատար վիդեոբլոգային ցանցի կենտրոնակայանում կրակոցներ էին հնչել: Հայտնի է, որ կրակոցների հեղինակը եղել է կին, ով վնասազերծված է: Կա չորս կամ հինգ տուժող: