Աստղագուշակ` ապրիլի 3-ի համար

Աստղագուշակ` ապրիլի  3-ի համար
**Խոյ**. Նոր գործեր մի սկսեք եւ փորձեք այսօր անպայման ավարտին հասցնել նախկինում սկսած եւ կիսատ թողած գործերը: Խուսափեք կարեւոր որոշումներ կայացնելուց, ֆինանսական գործարքներ կատարելուց: Միայն այս կերպ ֆինանսական կորուստներ չեք ունենա:



**Ցուլ**. Հարկ է, որ ուշադրությամբ հետեւեք ձեր շուրջ կատարվող իրադարձություններին, սակայն միշտ մնաք որպես դիտորդ: Օրը տրամադրում է առօրեական գործերով զբաղվելուն: Խորհուրդ է տրվում կրճատել ծախսերըեւ անցնել խնայողության խիստ ռեժիմի:



**Երկվորյակ**. Այսօրվա կայացրած որոշումները կլինեն շրջադարձային եւ ճակատագրական: Հիանալաի ժամանակ է հատկապես անձնական կյանքը կարգի բերելու համար: Պիտանի ինֆորմացիայի հանդեպ ձեր հասանելիությունը կբացվի: Այսօր կարող եք զբաղվել ինքնակրթությամբ, որը ձեր առաջ նոր հնարավորություններ կբացի:



**Խեցգետին**. Այսօր, ինքներդ էլ չհասկանալով, թե ինչու, էշի համառություն կդրսեւորեք: Դա դուր չի գա ձեր շրջապատին եւ արդեն կեսօրին կզգաք, որ մթնոլորտը ձեր շուրջ բավական կլարվի: Աստղերը խորհուրդ են տալիս ձեզ չափավորել սեփական ամբիցիաները:



**Առյուծ**. Աշխատավայրում լուրջ փոփոխություններ տեղի չեն ունենա: Որքան շատ հանդիպումներ եւ շփումներ ունենաք այսօր, այնքան ավելի լավ: Սեփական ապրումները ավելի լավ է չցուցադրեք հասարակության առաջ: Թանկ մարդկանց հետ մի շտապեք բաժանվել: Երկրորդ հնարավորություն չի լինի:



**Կույս**. Օրը լի կլինի բազմաթիվ գայթակղություններով եւ հարկ է հստակ հասկանաք, որ այսօր պետք է հատկապես զսպվածություն ցուցաբերեք: Բացասական էմոցիաներին տուրք մի տվեք եւ պահպանեք հանգստություն: Հրաժարվեք տհաճ մարդկանց հետ շփումներից:



**Կշեռք**. Շատ անելիքներ կունենաք այսօր եւ չեք էլ նկատի, թե օրը ոնց կանցնի: Ամեն ինչին վերաբերվեք պատասխանատվությամբ: Այդ կերպ կկարողանաք ձեր կարիերային ակտիվում հավելյալ միավորներ գրանցել: Այսօրվա համար պլաններ կազմելիս, առաջնահերթություն տվեք կարճաժամկետ նախագծերին:



**Կարիճ**. Օրն այնքան էլ հարմար չէ ակտիվության ցուցաբերման համար: Հնարավորություն ստեղծեք հաշտվելու այն մարդկանց հետ, որոնց հետ վերջին շրջանում թունդ վիճել եք: Վատ չէր լինի հոգ տանել սեփական առողջության հանդեպ: Խուսափեք էմոցիոնալ ծանրաբեռնվածությունից:



**Աղեղնավոր**. Բարդություններ պարունակող գործերը հետաձգեք: Այսօր ավելի լավ է հանգստանաք, քան աշխատեք: Ամեն գնով խուսափեք տան վերանորոգությունից, ինտերիերի ձեւափոխությունից:



**Այծեղջյուր**. Ուշադիր եղեք ֆինանսական հարցեր լուծելիս: Հնարավոր է, որ ավելորդ ծախսեր թույլ տալու ցանկություն ունենաք: Այսօր պարզապես վերաբաշխեք ձեր բյուջեն: Աշխատավարձին դեռ բավական ժամանակ կա:



**Ջրհոս**. Այսօր հետաքրքրություն կցուցաբերեք ամեն տեսակի գիտելիքի հանդեպ: Կուզենաք զբաղվել ինքնակրթությամբ: Օրը հարմար է իրավական խնդիրներ կարգավորելու համար: Խուսափեք կոնֆլիկտներից:



**Ձկներ**. Այսօր մարմնական տկարություն կզգաք: Հնարավոր է որոշ ժամանակով ցանկություն ունենաք թողնելու աշխատանքը եւ գնաք բժշկի: Հնարավոր է օրվա վերջում լուրջ խոսակցություն ունենաք հարազատների հետ: