Բարձրաստիճան պաշտոնյաները Եռաբլուրում․ ֆոտոշարք

Բարձրաստիճան պաշտոնյաները Եռաբլուրում․ ֆոտոշարք
2 տարի առաջ այս օրը սկսվեց Ապրիլյան պատերազմը։ Ապրիլի 2-5-ը մարտեր ընթացան շփման գծի ողջ երկայնքով, առավել թեժ մարտեր ընթացան ռազմաճակատի վերածված առաջնագծի հարավային (Հադրութ) եւ հյուսիսարեւելյան (Մարտակերտ) ուղղություններով։



Պատերազմում զոհված զինծառայողներին հարգանքի տուրք մատուցելու համար «Եռաբլուր» զինվորական պանթեոնում էին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը եւ զինվորականներ։



Ի դեպ, նշենք, որ ԵԿՄ-ն այսօր առավոտ նույնպես Եռաբլուրում էր, սակայն այս անգամ առանց Մանվել Գրիգորյանի։