Էյդուր Գուդյոնսենը` ֆուտբոլի աշխարհի առաջնության բոյկոտի մասին

Էյդուր Գուդյոնսենը` ֆուտբոլի աշխարհի առաջնության բոյկոտի մասին
Իսլանդիայի ֆուտբոլի հավաքականի լավագույն ռմբարկու Էյդուր Գուդյոնսենը տեսակետ է հայտնել ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը դիվանագիտական բոյկոտի ենթարկելու մասին լուրերի վերաբերյալ:



«Չպետք է մոռանանք, որ աշխարհի առաջնությունը մի ժամանակահատված է, երբ պետք է միավորվենք եւ վայելենք լավ ֆուտբոլ` մի կողմ թողնելով բացասական բոլոր տեսակի հարցերը: Շատերը եւ ես էլ նրանց հետ, ուզում ենք գնալ Ռուսաստան եւ խաղալ լավ ֆուտբոլ: Դա լավ փորձառություն է ամենքիս համար»,- RT-ի հետ զրույցում ասել է Գուդյոնսենը: