Ո՞վ է իրականում Նազենի Հովհաննիսյանի՝ աղմուկ հանած ռոմանտիկ լուսանկարի «հերոսը» (տեսանյութ)

Ո՞վ է իրականում Նազենի Հովհաննիսյանի՝ աղմուկ հանած ռոմանտիկ լուսանկարի «հերոսը» (տեսանյութ)
Օրերս մեծ աղմուկ բարձրացրած Նազենի Հովհաննիսյանի՝ ինստագրամում հրապարակած լուսանկարը, որում Նազենին ինչ -որ տղամարդու հետ էր ու մակագրել էր `« Այսօրը ՍԻՐՈ մասին է։ Պետք է ուղղակի ասել. - ՍԻՐՈՒՄ ԵՄ», նրա երկրպագուներին շատ էր ուրախացրել՝ Նազենիի սիրտը վերջապես էլ ազատ չէ։ Սակայն դա իրականությանը չի համապատասխանում։



Նազենիի լուսանկարի հերոսը ոչ թե իր սիրելին էր, այլ նոր տեսահոլովակի դերասանը։ Այդ առիթով էլ Նազենին ստիպված ինստագրամում ավելացրել է՝ ՍԻՐԵԼԻՆԵՐՍ, սա ընդամենը Սոֆի Մխեյանի ՆՈՐ ՝«Տեսիլք» տեսահոլովակից մի կադր է))))Յութուբում կարող եք տեսնել, սիրով կսպասեմ արձագանքին»։