«Արէ» փառատոնը՝ Հայաստանում․ հրավիրված են իսրայելցի, շվեյցարացի եւ իտալացի արվեստագետներ

«Արէ» փառատոնը՝ Հայաստանում․ հրավիրված են իսրայելցի, շվեյցարացի եւ իտալացի արվեստագետներ
Ժամանակակից արվեստի ինստիտուտը նախատեսում է ապրիլի 25-ին Երեւանում եւ մի շարք մարզերում անցկացնել «Արէ» փառատոնը, որին հրավիրված են իսրայելցի, շվեյցարացի եւ իտալացի արվեստագետներ:



Այս մասին մեզ տեղեկացրեց ԺԱԻ-ի տնօրեն Նազարեթ Կարոյանը:



Աշնանը, հոկտեմբերին, Ժամանակակից արվեստի ինստիտուտը նախապատրաստում է անցկացնել մեկ այլ ժամանակակից արվեստի փառատոն Ստեփանակերտում, որի համար նախապես համաձայնության է եկել Արցախի մշակույթի նախարարության հետ:



Նազարեթ Կարոյանը նշեց նաեւ, որ կա պայմանավորվածություն արտերկրի դասախոսների հետ, որպեսզի գան եւ դասախոսություններով հանդես գան Ժամանակակից արվեստի ինստիտուտում: Դասախոսներ կգան Կանադայից, Ֆրանսիայից, Գերմանիայից: