Որդուն կանչել են, հետմահու պարգևատրել (ֆոտո)

Որդուն կանչել են, հետմահու պարգևատրել (ֆոտո)
Ֆեյսբուքյան օգտատեր Վարդան Գալուստյանը սոցցանցի իր էջում ուշագրավ գրառում է արել, որը ներկայացնում ենք ստորև․



«Եթե այս գրվածքը կարդում եք, խորհուրդ կտամ անպայման նստած կարդալ: Երեկ որդուս զինկոմիսարիատից զանգել կանչել են , որպեսզի պարգևատրեն անցյալ տարվա ապրիլի մարտական գործողություններին մասնակցելու համար: Պարգևատրել են պատվոգրով : Հետմահու .....

Ես գիտեի , որ զինվորականները առանձնապես ինտելեկտով չեն փայլում , բայց զանգել տվյալ մարդուն , իր անուն ազգանունով և կանչել հետմահու պարգևատրելու համա՞ր ....»։



Օգտատերը գրառմանը կից տեղադրել է նաև պատվոգրի լուսանկարը․



![](https://scontent.fevn1-1.fna.fbcdn.net/v/t1.0-9/29694450_1720813937957341_2733853341563485278_n.jpg?_nc_cat=0&oh=4ba95b2f77c602fdb0d620c805322df8&oe=5B6D8422)