Իրանը Telegram-ը կփոխարինի սեփական արտադրության հավելվածով

Իրանը Telegram-ը կփոխարինի սեփական արտադրության հավելվածով
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Ալաեդդին Բորուջերդին հայտարարել է, որ Իրանը մի քանի շաբաթից Telegram հավելվածը կփոխարինի սեփական արտադրության հավելվածով:



Այս մասին հայտնում է իրանական «Մեհր» լրատվական գործակալությունը:



Նման քայլի իրանական իշխանությունները գնում են, ըստ իրանցի խորհրդարանականի, ազգային անվտանգության նկատառումներից ելնելով, քանի որ ըստ պաշտոնական Թեհրանի ունեցած տեղեկությունների հենց Telegram հավելվածի միջոցով են իրականացվել իրանական վերջին մասսայական բողոքի ակցիաների կազմակերպման աշխատանքները: