Արթուրի մայրը ողբում է (Տեսանյութ)

Արթուրի մայրը ողբում է (Տեսանյութ)

Երեկ Էրեբունի պլազա մուտք գործած Արթուր Թորոսյանի մայրը շատ վատ վիճակում է այժմ: Քիչ առաջ նրանց տանից շտապօգնության մեքենան գնաց, այժմ նրան խնամում է քույրը, որը մեզ ներս չթողեց, սակայն դռան հետևից էլ լսվում էր մոր լացի ձայնը: Մոր անունը Հասմիկ է, Լալա են ասում։ 

Քույրը նույնպես չցանկացավ մեզ հետ խոսել, քանի որ Արթուրի մայրը նրան հրահանգեց դուռը փակել:

Հարևանուհիներից մեկից փորձեցինք ինչ-որ բան իմանալ, սակայն նա նույնպես չցանկացավ Արթուրի մասին ինչ-որ բան ասել:

Նշենք, որ Արթուր Թորոսյանը բնակվում է Արտաշատ քաղաքում՝ եկեղեցու հարևանությամբ:

Հիշեցնենք, որ Էրեբունի պլազայում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2 մասի 2-րդ 3-րդ և 7-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասի և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: 

ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ գործը քննվում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում: