Պաշտոնյաները ծառեր տնկեցին. ֆոտո, վիդեո

Պաշտոնյաները ծառեր տնկեցին. ֆոտո, վիդեո
Այսօր Երեւանում տեղի ունեցավ համաքաղաքային ծառատունկ։ Միջոցառմանը մասնակցում էին Երեանի քաղաքապետը, բնապահպանության եւ արտաքին գործերի նախարարները։



Կարմիր բլուր հնավայրի հարակից տարածքն այսօրվա ծառատունկի արդյունքում համալրվեց շուրջ 400 տնկիներով:



Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ավանդույթի համաձայն, ի թիվս բազմաթիվ քաղաքացիների, ծառատունկին էին միացել նաև ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները, ինչպես նաև ՀՀ արտաքին գործերի և ՀՀ բնապահպանության նախարարները՝ աշխատակազմերով:



Շնորհակալ եմ այսօրվա շաբաթօրյակ-ծառատունկի մասնակից պետական կառույցներին, հասարակական կազմակերպություններին, մասնավոր հատվածին և մեր համաքաղաքացիներին։ Յուրաքանչյուրիդ ներդրումը մեր սիրելի քաղաքի մաքրության ու կանաչ տարածքների ավելացման գործում անչափ կարևոր է։



Այս քայլով, դուք մեկ անգամ ևս ապացուցեցիք, որ մեր արդեն 2800-ամյա քաղաքը հարազատ է յուրաքանչյուրիդ համար»։



Ի դեպ, նշենք, որ այսօրվա ծառատունկին Երեւանի քաղաքապետարանի ավագանու «Ելք» խմբակցության «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու անդամները չէին մասնակցում, քանի որ նրանք միացել էին Նիկոլ Փաշինյանի քայլերթին Գյումրիում։



Նշենք նաեւ, որ Փաշինյանը 14 օր երթեր է անելու մարզերում եւ 4 օր հանրահավաքներ Երեւանում՝ պայքարելով ՀՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ։