Facebook-ն արգելափակել է ադրբեջանցի պրոիշխանական լրագրողներին

Facebook-ն արգելափակել է ադրբեջանցի պրոիշխանական լրագրողներին
Ինչպես տեղեկացնում է virtualaz.org-ը, facebook-ում 30 օրով արգելափակելու մասին ծանուցում են ստացել ադրբեջանցի մի քանի լրագրողներ, այդ թվում՝ haqqin.az oxu.az. armiya.az կայքերի գլխավոր խմբագիրներ Էյնուլլա Ֆաթուլլաեւտ, Էլվին Շիրինովը, Բահրամ Բաթիեւը, ինչպես նաեւ լրագրողներ Քենան Գուլուզադեն, Շահին Ռզաեւը եւ ուրիշներ:



Պատճառը նրանց գրառումների դեմ բազմաթիվ օգտատերերի բողոքն է: Արգելափակվածները կատարվածը կապում են Ադրեջանում նախագահական ընտրությունների առթիվ սոցիալական ցանցերում ծավալված «հակաադրբեջանական սեւ քարոզչության» հետ: Ավելի վաղ Միլլի մեջլիսի սոցիալական հարցերով հանձնաժողովի նախագահ Ռաջաբլին կոչ էր արել Ադրբեջանում արգելափակել սոցիալական ցանցերը եւ ինտերնետ-լրատվամիջոցները։