Կինոյի զարգացման նոր հարթակ՝ GAIFF Pro

Կինոյի զարգացման նոր հարթակ՝ GAIFF Pro
Երեւանում մեկնարկում է կինոարտադրության ոլորտի զարգացման նորարարական հարթակ՝ GAIFF Pro-ն, որը նախատեսված է տեղական, տարածաշրջանային եւ միջազգային կինոգործիչների համար եւ ողջ տարվա ընթացքում կկազմակերպի վարպետության դասեր, փիթչինգ ելույթներ, ֆիլմի/սցենարի զարգացման աշխատարաններ՝ Փոքր Կովկասի տարածաշրջանի, այդ թվում՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի եւ Թուրքիայի կինոռեժիսորների համար` բացելով ֆինանսավորման եւ համագործակցության նոր հեռանկարներ: GAIFF Pro-ն առանձին ծրագրերի շրջանակներում կիրականացնի նաեւ հայկական եւ տարածաշրջանային ֆիլմերի վերականգնման աշխատանքներ։



Որպես GAIFF Pro-ի բաղադրիչ՝ C2C Տարածաշրջանային համագործակցության կինոշուկան Փոքր Կովկասի տարածաշրջանի, այդ թվում՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի եւ Թուրքիայի կինոռեժիսորների համար նախատեսված միջազգային հարթակ է լինելու, որը հնարավորություն է տալու զարգացնել ռեժիսորի առաջին կամ երկրորդ ֆիլմը հանդիսացող նախագիծը, ինչպես նաեւ այն ներկայացնել կինոարտադրության հավատարմագրված միջազգային մասնագետներին՝ խթանելով եւ հաստատելով համագործակցություն երկրների միջեւ: «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին կից մեկնարկող GAIFF Pro կինոարտադրության զարգացման ծրագրի ղեկավարն է Մելիք Կարապետյանը։