Շիրազի փողոցը վերանորոգում են, իսկ Ռուսթավելին քանդվում է

Շիրազի փողոցը վերանորոգում են, իսկ Ռուսթավելին քանդվում է
Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի շրջանակներում Հ.Շիրազի փողոցի վերակառուցման աշխատանքները մարտ ամսից մեկնարկել են: Շիրազի փողոցի նախագծման աշխատանքներն ավարտվելու են մինչև ապրիլի 15-ը, որից հետո շինարարի մրցույթ կհայտարարվի: Իսկ մինչ այդ, մրցույթը շահած «Տրանս նախագիծ» ընկերությունը զբաղված է փողոցի կոմունիկացիոն համակարգի թարմացմամբ:



Նշենք, որ «Կումայրի վերածնունդ» հիմնադրամի միջոցով վերանորոգվելու են նաև Շիրազին հարակից 4 փողոցները ևս: Իսկ ահա 3 փողոցներ՝ Ջիվանին, Ղորղանյանն ու Վարպետացը վերանորոգվելու են վերջապես տեղ հասած 23մլն եվրո վարկով, որը տրամադրել է «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը»:



Շիրազի փողոցում նախատեսված է կարմիր ասֆալտ փռել, մյուս փողոցներում մանր քարեր ու գունավոր սալիկներ են շարվելու: Մենք արդեն [անդրադարձել](https://www.hraparak.am/posts/5ab0eeba8bfa9a61672a04a4/%D5%BE%D5%A1%D6%80%D5%B9%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF%D5%AB-%D5%A5%D6%80%D5%A1%D5%A6%D5%A1%D5%B6%D6%84%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D6%83%D5%B8%D5%B2%D5%B8%D6%81%D5%A8-%D6%84%D5%A1%D5%B6%D5%A4%D5%BE%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A7-%D5%BC%D5%B8%D6%82%D5%BD%D5%A9%D5%A1%D5%BE%D5%A5%D5%AC%D5%AB%D5%AB-%D5%BD%D5%A1%D5%AC%D5%A1%D6%84%D5%A1%D6%80%D5%A5%D6%80%D5%A8-%D5%B3%D5%A1%D6%84-%D5%A5%D5%B6-%D5%BF%D5%BE%D5%A5%D5%AC-%D5%AC%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A1%D6%80%D5%B6%D5%A5%D6%80) էինք անցյալ տարվա հոկտեմբերին շահագործման հանձնված Ռուսթավելի փողոցին: «Կումայրի վերածնունդ» հիմնադրամի միջոցով վերանորոգված այս փողոցի սալաքարերը տեղ-տեղ ճաք են տվել: Մասնագետները մտահոգված են՝ ի՞նչն է պատճառը՝ անորակ շինարարությունը, թե՞...:



Ոմանք էլ պնդում են, թե ճաքերն ավելի խորացան, երբ սկսվեցին Շիրազի փողոցի շինարարական աշխատանքները: Բանն այն է, որ Ռուսթավելի փողոցով են անցնում այն բեռնատարները, որոնք շինանյութ են մատակարարում Շիրազի փողոցում իրականացվող աշխատանքների համար, մինչդեռ առկա է ցուցանակ, որով արգելվում է խոշոր ավտոմեքենաների մուտքը Ռուսթավելի փողոց: Քաղաքապետարանից վստահեցնում են, թե իրենք ևս մտահոգված են եւ արձանագրելով փաստերը՝պատրաստվում են այն ներկայացնել պատասխանատուներին:



![](https://scontent.fevn1-1.fna.fbcdn.net/v/t34.0-12/29746205_2075890402675713_1407048130_n.jpg?_nc_cat=0&oh=df97ca7c36f67b9288b57094e5547cb9&oe=5AC05400)



![](https://scontent.fevn1-1.fna.fbcdn.net/v/t34.0-12/29665921_2075890409342379_253132173_n.jpg?_nc_cat=0&oh=ab3f6cfc0b124191828a6b5808fadc29&oe=5AC0BAA8)