Ձերբակալություններ են սկսվել Կեմերովոյի ողբերգությունից հետո

Ավելի վաղ դատարանը կալանավորման սանկցիա էր տվել Зимняя вишня առեւտրի կենտրոնի հրդեհի միջադեպի առնչությամբ հարուցված քրեական գործով անցնող միշարք անձանց հանդեպ` այդ թվում առեւտրի կենտրոնի անվտանգության համակարգը մշակող ընկերության ղեկավար Իգոր Պոլոզինենկոյի, առեւտրի կենտրոնի սեփականատեր հանդիսացող ընկերության տեխնիկական մասի տնօրեն Գեորգի Սոբոլեւի, անվտանգության աշխատակից Նիկոլայ Անտյուշինի եւ կառավարիչ Նադեժդա Սուդենոկի հանդեպ:
Հիշեցնենք, որ կիրակի օրը նշված առեւտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական հրդեհը, ըստ պաշտոնական տվյալների, վաթսունչորս մարդու կյանք է խլել, որից քառասունմեկը` երեխա:
Կարծիքներ