Երեխան եկել է տուն, ու տեսել ծնողներին կախված վիճակում

Երեխան եկել է տուն, ու տեսել ծնողներին կախված վիճակում

Ուկրաինայի Նիկոլաեւսկի մարզում տասնմեկամյա երեխան տուն է եկել ու ծնողներին գտել կախված վիճակում՝ տան ձեղնահարկում։ Այս մասին հայտնում է «Надзвичайні новини»-ն։ Ողբերգությունը տեղի է ունեցել Բոգաչովկա գյուղում։ Իրավապահները պարզել են, որ ամուսինները նախկինում էլ ցանկություն ունեցել են ինքնասպանություն գործելու եւ փորձ եղել է։ Անձնասպանություն գործելու նախորդ օրն էլ նրանք մեծ քանակությամբ ալկոհոլ են օգտագործած եղել։ Ընտանիքի ավագ որդին 25 տարեկան է, ծառայում է բանակում, իսկ մնացած երեքը տանն են։ Երեխաների հետագա ճակատագրի մասին դեռ ոչինչ հայտնի չէ։ Պարզվում են ինքնասպանության հանգամանքները։