«Հրապարակ»․ Պահանջում է առոչինչ ճանաչել «Հայկական վերածնունդ» կուսակցության կանոնադրությունը

«Հրապարակ»․ Պահանջում է առոչինչ ճանաչել «Հայկական վերածնունդ» կուսակցության կանոնադրությունը
Երեկ վարչական դատարանում մեկնարկել է «Հայկանդուխտ ավանդապաշտ ժողովրդավարական կուսակցության» նախագահ Արմենուհի Ղազարյանի հայցի քննությունն ընդդեմ արդեն գոյություն չունեցող «Հայկական վերածնունդ» կուսակցության, որի հիմնադիր կուսակցություններից էր նաեւ «Հայկանդուխտը», բայց հեռացավ մինչեւ ընտրությունները։



Նիստը հետաձգվել է մինչեւ հունիսի 4-ը, քանի որ պատասխանողը պատշաճ ծանուցված չլինելու պատճառով չի ներկայացել։ Հայցվորը պատմեց, որ դատավոր Ռուբեն Ներսիսյանը հայտարարել է, որ ծանրաբեռնվածության պատճառով կարող է նիստ անել ամիսներ անց։



Ղազարյանը որոշել է հաջորդ նիստին բացարկ հայտնել դատավորին։



Հիշեցնենք, որ վերջերս ՀՎԿ-ն արտահերթ համագումարում որոշեց վերադառնալ «ՕԵԿ» անվանմանը։ Արմենուհի Ղազարյանը պահանջում է «առոչինչ ճանաչել «Հայկական վերածնունդ» կուսակցության կանոնադրությունը, քանի որ կուսակցությունը հիմնադիր համագումար չի արել, եւ կանոնադրությունը համագումարով չի հաստատվել», նաեւ չեղարկել պետռեգիստրում «ՀՎ»-ի գրանցումը, որպես կուսակցություն: 2016 թ․ փետրվարի 21-ի հիմնադիր համագումարը ոչ թե «Հայկական վերածնունդ միասնություն» կուսակցության, այլ «Հայկական վերածնունդի» հիմնադիր համագումարն էր։