Վրաստանում ավարտել է Սահմանադրական փոփոխությունների գործընթացը

Վրաստանում ավարտել է Սահմանադրական փոփոխությունների գործընթացը
Այս տարվա մարտի 23-ին Վրաստանի խորհրդարանը 115 կողմ ձայնով, երրորդ ընթերցմամբ ընդունեց Վրաստանի նոր Սահմանադրության լրացումների մասին օրենքը, որի նպատակն է Վենետիկի հանձնաժողովի առանձին դիտողությունների լիարժեք արտացոլումը հիմնական օրենքում: Այս մասին հայտնում է civil.ge-ն:



Փոփոխությունները հիմնականում վերաբերում են ընտրություններին եւ ընտրական համակարգին առհասարակ: Մասնավորապես, 2020 թվականի պառլամենտական ընտրությունների համար մեկանգամյա կերպով կուսակցություններին կթույլատրվի ստեղծել ընտրական դաշինքներ: Միաժամանակ նաեւ կլուծարվի այսպես կոչված բոնուսային համակարգը, որով չբաշխված մանդատները հատկացվում էր առաջին տեղ դուրս եկած, հաղթած կուսակցությանը: Նոր կարգով այդ մանդատները համամասնորեն կբաժանվենայն կուսակցությունների միջեւ, որոնք հաղթահարել են 5%-անոց շեմը եւ մուտք գործել խորհրդարան:



Միաժամանակ հստակեցվել են հավատքի, համոզմունքի եւ խղճի ազատության իրավունքի սահմանափակման հիմքերը եւ Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակները: Նոր Սահմանադրությունը Վրաստանում ավելի ամրացնում է պառլամենտական ժողովրդավարությունը: Այն ընդունվել է 2017-ին եւ ուժիմեջ կմտնի այս տարվա նախագահական ընտրություններից հետո: Այս փոփոխությամբ Վրաստանն ավարտին է հասցնում իր սահմանադրական փոփոխությունների երկարատեւ գործընթացը: