Առնվազն 16 մարդ դեռ անհետ կորած է համարվում

Առնվազն 16 մարդ դեռ անհետ կորած է համարվում
Կեմերովոյում Առնվազն 16 մարդ դեռ անհետ կորած է համարվում ՌԴ Կեմերովո քաղաքի առեւտրի կենտրոններից մեկում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԻ նախարար Վլադիմիր Պուչկովը: Ինչպես փոխանցում է РИА «Новости» լրատվական գործակալությունը, զոհերի եւ անհետ կորածների թիվը փոխվում է ժամ առ ժամ: Զուգահեռաբար տեղի են ունենում դիակների նույնականացման գործողություններ: Սկսել են հնչել առաջին ցավակցությունները ԵՄ-ից եւ Թուրքիայից: