Հայաստանում աստղերը մոտ են

Հայաստանում աստղերը մոտ են
«Գազպրոմ մեդիայի» գլխավոր տնօրեն Արտուր Ջանիբեկյանը Հայաստանի մասին տեսանյութ է նկարահանել, որին մասնակցել են Ռուսաստանում հայտնի գիտության, արվեստի և սպորտի հայ ներկայացուցիչները։



Դիտումների և տարածման քանակությամբ տեսանյութը կարող է դառնալ Հայաստանի մասին ամենապոպուլյար տեսանյութը։ Տեսանյութը կոչվում է՝ «Հայաստանում աստղերը ավելի մոտ են»։ Տեսանյութն իր ֆեյբուքի էջում է հրապարակել նաև Կարեն Կարապետյանը՝ շնորհակալություն հայտնելով այն ստեղծելու համար։