Ֆեյսբուքը ներողություն է խնդրել

Ֆեյսբուքը ներողություն է խնդրել
Ֆեյսբուքը բրիտանական խոշոր պարբերականի համարում բավական ընդարձակ տեքստով հայտարարություն է տարածել, որում սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ներողություն է հայցում Cambridge Analytic ընկերության հետ կապված սկանդալի հետ համար,- գրում է «ՌԻԱ Նովոստին»:



Հիշեցնենք, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում բրիտանական Cambridge Analytica ընկերությունն անօրինական կերպով 50 միլիոն օգտատիրոջ տվյալներ էր ստացել,- այս մասին հայտնել էր The New York Times-ը: Հավաքված տվյալների հիման վրա հետազոտողները գնահատել են ընտրողների քաղաքական նախասիրությունները եւ նրանց գովազդներ ցույց տվել, որից հետո Մասաչուսեթս նահանգի գլխավոր դատախազը հայտարարել է Ֆեյսբուքի եւ Cambridge Analytica-ի նկատմամբ հետաքննություն սկսելու մասին: