Էսօր Նիկոլն ա, վաղը Պողոսը, հո մենք չենք հայտարարելու վազում ենք․ Ռազմիկ Պետրոսյան

Էսօր Նիկոլն ա, վաղը Պողոսը, հո մենք չենք հայտարարելու վազում ենք․ Ռազմիկ Պետրոսյան
«Մենք հանդիպում ենք, զրուցում ենք բոլորի հետ, կճշտենք, անպայման կասենք։ Մենք բոլորի առաջարկությունները պատրաստ ենք լսել, բայց, եթե առաջարկություններ չի լինում, մենք ինքներս տեսնում ենք, որ պահին կզգանք մեր անհրաժեշտությունը կզգան, որ մեր պայքարով կարող ենք աջակցել, մեր պայքարով դրական արդյունք տալ, մենք ինքներս չենք ուշանա»։ Այս մասին **Hraparak.am**-ի հետ զրույցում ասաց «Ապարան» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը՝ անդրադառնալով այս օրերին տեղի ունեցող քաղաքական գործընթացներին։



**-Ձեր թիմով պայքարելո՞ւ եք։**



-Ես անձամբ պայքարում եմ, մեր թիմը պայքարից չի հրաժարվել, որ պահից կզգանք, որ էն ծրագրերը, խնդիրները կան, կլինենք շարքում։



**-Հիմա չե՞ք զգում։ Գուցե Նիկոլ Փաշինյանին միանաք։**



-Պայքարի ընթացքում որ պահին որ զգանք մեր անհրաժեշտությունը կա, կմիանանք, իսկ ես լինում եմ շարքում, բայց ուրիշ խնդիր է դիրքորոշում հայտնելը, մենք ինքներս տեսնենք ինչ ծրագրեր են բերում,խնդիրներ, ոչ թե ասեք էսօր Նիկոլն ա, վաղը Պողոսը, հո մենք չենք հայտարարելու վազում ենք․․․ էսօր ողջունում ենք նրանց, ովքեր պայքարում են, որովհետեւ առանց պայքարի չենք կարող հաջողություն ունենալ, բայց այդ պայքարի մեջ մասնակցության դերն ու անելիքը որն ա, երբ որ կզգանք․․․



**-Չե՞ք կարծում, որ միասնականությամբ կարելի է արդյունքի հասնել։**



-Իհարկե, մենք էլ ենք միշտ միասնականությանը կողմ եղել։ Մենք բոլոր առումներով աջակցում ենք ու խրախուսում ենք բոլոր նրանց, ովքեր պայքարում են։



**-Պարոն Պետրոսյան, Սեյրան Օհանյանի հետ կապ կա՞, ինքը ի՞նչ դիրքորոշում ունի տեղի ունեցող քաղաքական պրոցեսների վերաբերյալ։**



-Էդ հարցով մենք դեռեւս չենք զրուցել, մենք մեր ներսում քննարկել ենք, բայց ՕՐՕ դաշինքի հետ քննարկում չի եղել։ Ես անձամբ Սեյրան Օհանյանին չեմ հարցրել՝ ինքը ինչ ա մտածում, բայց մենք միշտ կապի մեջ ենք եղել ազատամարտիկների խնդիրներով, բայց առաջիկայում կլինի քննարկում։