«Հրապարակ»․ Հրանուշ Հակոբյանն էր սկսել անհանգստանալ ու «կանչում» էր` Էդմո՜ն, արի տուն
Ի դեպ, Հայաստանում կատակում էին անգամ, որ Հրանուշ Հակոբյանն էր սկսել անհանգստանալ ու «կանչում» էր` Էդմո՜ն, արի տուն։ «Չգիտեմ, թե ինչու էր անհանգստացած տիկին Հակոբյանը, եւ ով էր ասում` Էդմոն, արի տուն. երեւի ամենաշատը երեխաներս եւ կինս էին ուզում, որ տուն գայի, բայց, ամեն դեպքում, ես այնտեղ էի անհատական ծրագրով։
Օվկիանոսը կտրել-հասնել Ամերիկա՝ հեշտ չէ, եւ եթե գնացել ես, գոնե պետք է կարողանաս գործ անել, եթե ծրագիր ունես։ Ես ծրագրել էի ելույթով հանդես գալ Կարնեգի հիմնադրամում, «Ատլանտիկ կոնսուլսում», որից հետո կարեւոր հանդիպումներ եմ ունեցել մի շարք միջազգային կազմակերպություններում»: Ի՞նչ տվեց դա հայոց հայրենիքին ու «Ելքին»: «Տվեց նոր կապեր, նոր թարմացումներ, նոր գաղափարներ»:
Կարծիքներ