«Սուպեր մամա 2»-ի մասին նոր ֆիլմ կցուցադրվի

«Սուպեր մամա 2»-ի մասին նոր ֆիլմ կցուցադրվի
Դեռ ամիսներ առաջ Youtube-ում անօրինական ճանապարհով հայտնվեց դերասան, ռեժիսոր Հայկ Մարությանի «Սուպեր մամա 2» ֆիլմը, որը ակնթարթորեն տարածվեց, իսկ մի քանի ժամ անց հեռացվեց։ Իսկ այդ ընթացքում «շուստրիները» հասցրին ներբեռնել, տարածել։



Ի դեպ, ֆիլմից անորակ հատվածներ նախկինում ևս ներբեռնում էին համացանցում, սակայն այս անգամ, կարծես թե, «գողոնը» օրիգինալ տարբերակն էր։



Հայկ Մարությանից հետաքրքվեցինք՝ ի վերջո ո՞վ էր ֆիլմը տարածողը, նյութական ինչպիսի վնաս կրեցին, ինչին ի պատասխան նա պատասխանեց․ «Կիրակի՝ ժամը 9-ին ֆիլմ է դուրս գալիս «Սուպեր մամա 2-ի» մասին, այդ ֆիլմում ամեն ինչի մասին խոսվում է, ֆիլմը կոչվում է «Սուպեր մամա 2․ ինչպես ստեղծել ժողովրդական ֆիլմ» վերնագրով։