Քրիստինա Ագիլերան պատմել է, որ սիրահարված է եղել գեյի

Քրիստինա Ագիլերան պատմել է, որ սիրահարված է եղել գեյի
Քրիստինա Ագիլերան բացահայտումներ է կատարել անցյալի իր սիրավեպերից: Untucked, The Race Race RuPaul շոուի ժամանակ տեղի ունեցած պրեմիերայից հետո նա անդրադարձել է իր «Հրապուրանք» երգի թեմատիկային, որը գրել է 2002-ին: Երգը պատմում է իր` ինչ որ լատինաամերիկացու հանդեպ ունեցած զգացմունքների հանդեպ, ով իրականում գեյ է եղել: Ինչպես նշում է The people հանդեսը, Ագիլերան խոստովանել է, որ դա պարզապես հոգեմաշող է եղել եւ նաեւ հավելել է, որ եթե նա իմանա այս մասին կխելագարվի: Ուշագրավ է, որ Ագիլերան թվագրել է սիրավեպը, թե երբ է եղել, սակայն չի բարձրաձայնել իր սիրեցյալի անունը:



Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Ագիլերան իր հետ իրական կյանքում կապ ունեցած մարդկանց հետ կապված երգեր է գրում: 2006-ին Back to Basics հավաքածուի մեջ նա հիշատակել է Սքոթ Ստորչին, ով զբաղվել էր իր Stripped հավաքածուի պրոդյուսինգով 2002-ին: Երգը կոչվում էր «F.U.S.S.», որը շատերը հասկանում են որպես «F-You Scott Storch»: Ագիլերան նաեւ խորհուրդներ է տվել, թե ինչպես տասը տարի մնալ ջրի վրա շոու բիզնեսում:



«Պետք է պարզապես շարունակելապրել: Ես հիացած եմ եւ ներշնչված այն ամենով, ինչ տեսնում եմ այսօր»: Նա նաեւ ասել է, որ բոլոր մարդիկ էլ գալիս են ինչ որ ճանապարհորդություններից այս կյանքում եւ ունեն ցավոտ կետեր իրենց կյանքում, պայքար կամ այլ բան, սակայն կարեւոր է, որ պահպանվեն լավ հիշողությունները կյանքում եղած մարդկանց մասին;